Էդ ո՞ր տված ենք հետ բերել, որ էս հերթական մեկը հետ բերենք։ Էլի՛ ենք տալու, որովհետև տալը հեշտ է, պահելը՝ դժվար։ Սա ենք մենք, ուրիշ տեղ մեզ մի փնտրեք, հատկապես մեր պոռոտ խոսքերում։
Երբ ազդարարվեց Թրամփի ուղերձը Եվրոպային՝ զենքը՝ մեզնից, փողը՝ ձեզնից, եվրամայրաքաղաքաներից հնչեցին դրական պատասխաններ: Հայտարարեցին զենքի գնման վրա հսկայական գումարներ ծախսելու պատրաստակամության մասին՝ պատերազմի շարունակությունը Ուկրաինայում ապահովելու համար: Սակայն այսօր արդեն կան անհամաձայնություններ, թե ով է վճարելու...